Wednesday, June 29, 2011

Թուրքիայի փոխվարչապետը հնարավոր է՝ զբաղեցնի խորհրդարանի խոսնակի աթոռը

Tert.am. 29-6-2011- Երեկ Թուրքիայում տեղի ունեցավ նոր գումարման խորհրդարանի պատգամավորների երդմնակալության արարողությունը, որին այդպես էլ չմասնակցեցին Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունների ներկայացուցիչները։
Երդմնակալության արարողությունից հետո հաջորդ շաբաթ խորհրդարանը հավաքվելու է նոր խոսնակ ընտրելու համար։
CNNTurk–ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, տեղեկացնում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի աթոռի համար ներկա պահին քննարկվում է փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի թեկնածությունը։
Լրատվամիջոցը նշում է, որ Ջեմիլ Չիչեքի թեկնածությանն աջակցելու է նաև ընդդիմությունը, և մեծ է հավանականությունը, որ հենց նա զբաղեցնի նոր գումարման խորհրդարանի նախագահի աթոռը։

No comments: