Friday, June 24, 2011

Չինաստանի ափամերձ հատվածում «ծովային հրեշ» է հայտնաբերվել

Tert.am. 23-6-2011- Չինաստանի Գուանդուն շրջանի բնակիչները չեն կարողանում պարզել ծովից ափում հայտնված հսկայական կենդանու ինքնությունը: Ծովային հրեշի երկարությունը կազմում է 16,5 մ, իսկ քաշը՝ մոտ 4,5 տոննա:
Կենդանու մարմինը փաթաթված է ձկնորսական ցանցով. հավանաբար այն ընկել է ձկնորսներից մեկի ցանցը, սակայն վերջինս չի կարողացել կենդանուն ջրից դուրս բերել՝ նրա ահռելի չափերի պատճառով:
Ամերիկյան փորձագետները կասկածամտորեն են տրամադրված: Գիտնական Սքոթ Բեյքերը հայտնել է, որ կենդանին ամենայն հավանականությամբ սովորական կետ է:
«Դատելով կենդանու չափերից՝ այն կապույտ կետի մերձավոր ազգականներից է»,-ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի՝ տեղի մասնագետները կհավաքեն կենդանու ոսկորները՝ հետագայում գենետիկ հետազոտություն անցկացնելու համար, հաղորդում է NEWSru.com-ը:
Չինաստանի ափամերձ հատվածներում կետերը շատ հազվադեպ են հանդիպում:

No comments: