Thursday, June 23, 2011

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն Կազանի եռակողմ հանդիպումից առաջ հանդես է եկել հայտարարությամբ:

Հունիսի 24-ին Կազանում տեղի է ունենալու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Այդ հանդիպումը կոչված է հանգրվանային դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի Հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք սպասում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողական կարձագանքեն մայիսի 26-ին Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որում կոչ է ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին Կազանի վեհաժողովում քաղաքական կամք ցուցաբերել եւ ավարտել կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի քննարկումը:
Փաստաթուղթը, որը դիտարկվելու է Կազանում, հանդիսանում է կողմերի եւ համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարեւոր փուլի արդյունք, իրական հիմք է պարունակում հետագա առաջխաղացման համար եւ Խաղաղ համընդհանուր համաձայնագրի մշակման համար:
Ակնկալում ենք, որ այդ հիմքով, կողմերը կհանգեն պայմանավորվածության ի շահ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ զարգացման:

No comments: