Thursday, June 23, 2011

Թուրք-սիրիական սահմանին արդեն փոխհրաձգություններ են

HayNews.am. 23-6-2011- Ինչպես ավելի վաղ նշել էր HayNews.am-ը, Սիրիայի զինված ուժերը զորքեր են կուտակում Թուրքիայի հետ սահմանին:
«Ալ Արաբիայի» փոխանցմամբ, սիրիական կառավարական զորքերը սկսել են գրոհել սահմանային Հիրբեթ ալ-Ջոզ գյուղը, որտեղ հավաքվել էին Սիրիայի տարբեր հատվածների փախստականներ:
Պայթյունները և փոխհրաձգության ձայները պարզ լսվում են սահմանի թուրքական կողմում:
Այս ամենից հետո հազարավոր սիրիացիներ հատել են թուրք-սիրիական սահմանը և անցել թուրքական Հաթայ նահանգ: Թուրք սահմանապահները չեն խանգարել սիրիացիներին, որոնց համար արդեն նախօրոք պատրաստված են եղել վրաններ:
Նշենք, որ ավելի վաղ Անկարան Դամասկոսին կոչ էր արել հրաժարվել զորքերը սահմանային նահանգներ մտցնելուց, քանի որ դրա արդյունքում կմեծանար փախստականների հոսքը Թուրքիա:


No comments: