Thursday, June 23, 2011

Ռուստամ Գասպարյան , ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ, գնդապետ

Արձագանքում են ազատամարտիկները
ԵԽԽՎ իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանն իր ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի: Ու եթե խաղաղության հարցում առավելությունը Հայաստանինն է, բայց “Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետեւ իր ժողովրդին քսան տարի շարունակ պատրաստում է պատերազմի”: ԱԺ պատգամավորներին խնդրեցինք մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունները:

Արմեն Մխիթարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ


- Ձեր կարծիքով, ԼՂ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը, թե Ադրբեջանը շահեկան դուրս կգան, նրանցից ով առավելություն ունի:

- Շահեկան ոչ մեկն էլ դուրս չի գա: Ողջ ռեգիոնը դուրս չի գա, քանի որ պատերազմը միշտ էլ վնաս է բերում բոլոր պետություններին: Կարծում եմ` պատերազմի դեպքում մենք կհաղթենք:


- Այսինքն` ՀՀ-ն ի վիճակի՞ է դիմագրավելու:

- Ի վիճակին ո՞րն է: Ստիպված ենք հաղթելու, այլ ելք չունենք:


- Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր ԵԽԽՎ-ում ուրիշ բան հայտարարում, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանն առավելություն կունենա, քանի որ իր ժողովրդին միշտ էլ պատրաստել է պատերազմի:

- Ինքը դա նկատի չուներ: Ինքն ասում է` հակահայկական մթնոլորտ է տիրում, հակահայկական ագիտացիա է տարածվում այնտեղ` ողջ ժողովրդին ահավոր ձեւի տրամադրում են Հայաստանի, հայության դեմ: Դա է ասել: Թե չէ` մնացածը կարծում եմ, որ Ադրբեջանը վախեցած է:


- Իսկ այս հայտարարությամբ արդյոք ժողովրդի ոգին չի կոտրում ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

- Չեմ կարծում: Ոչ:



Հրանտ Գրիգորյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ

- Կհաղթենք, բա ինչ կանենք: Ինչպես միշտ:



Միքայել Մանուկյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ


- ԼՂ պատերազմի վերսկսման դեպքում կհաղթե՞նք մենք այդ պատերազմում, թե ոչ:

- Կարծում եմ` այո:


- Կարծո՞ւմ եք, թե վստահ եք:

- Վստահ եմ, մենք մեր մեջ ուժ կգտնենք պայքարելու:


- Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր ասում, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանն առավելություն կունենա:

- Նա ուրիշ բան է ուզեցել ասել: Դժվար նման բան ասեր:




- Ձեր կարծիքով, ԼՂ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստա՞նը, թե Ադրբեջանը առավելություն ունի, եւ կարո՞ղ ենք արդյոք դիմագրավել ադրբեջանական ագրեսիային:

- Իսկ ինչու չպետք է դիմագրավենք: Իհարկե, կարող ենք: Ադրբեջանն առավելություն կարող է ունենալ զորքի, զենքի, զինամթերքի քանակությամբ, այլ ոչ թե բանակի մարտունակությամբ: Իսկ մարտունակությամբ մենք միշտ առավելություն ենք ունեցել ու ունենք: Այն ժամանակ էլ Ադրբեջանը զորքով ու զենքով մի քանի անգամ ավել էր, մենք հրացաններով էինք կռվում, իրենք` տանկով, բայց մենք հաղթեցինք: Ուր մնաց այսօր, երբ ունենք կայացած, հզոր, մարտունակ բանակ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: