Monday, June 20, 2011

Աղբյուր. Կազանում կայանալիք հանդիպմանը կարող է «ԼՂ հակամարտության հիմնական սկզբունքները» կոչվող փաստաթուղթ ստորագրվել

News.am. 20-6-2011- Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի՝ հունիսի 24-ին Կազանում կայանալիք հանդիպմանը կարող են հաստատվել ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է բանակցությունների նախապատրաստության ընթացքին ծանոթ փորձագետը։
«Հնարավոր է՝ Կազանում կայանալիք հանդիպմանը «Ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները» կոչվող փաստաթուղթ ստորագրվի կամ դրա տեքստի համաձայնեցման գործընթացում զգալի առաջընթաց գրանցվի»,- պատմել է նա։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Կազանում կկայանա հունիսի 24-ին։

No comments: