Tuesday, June 14, 2011

Ասադին Թուրքիայի ձեռքո՞վ կհեռացնեն

Իրանական Ֆարս տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Թուրքիայի վարչապետ Էրդողանին նամակ է փոխանցել, որում ասվում է. “Թուրքիայի իշխանությունները պետք է իմանան, որ չպետք է տրվեն ԱՄՆ ճնշմանը և թուրքական ռազմական բազաները տրամադրեն Սիրիային հարվածելու համար: Հակառակ դեպքում, Թուրքիայում ամերիկյան ռազմական բազաները կարող են իրանական հրթիռների թիրախ դառնալ”:
ԶԼՄ-երը ենթադրում են, որ Թուրքիայում Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելու պլան է մշակվում:
Թուրքիան բազմիցս կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ: Մյուս կողմից, Թուրքիային մեղադրել են Սիրիայի հյուսիսում սադրանք կազմակերպելու մեջ, որի արդյունքում 120 ոստիկան է սպանվել: Այժմ սիրիական կառավարական զորքերը վերահսկում են երկրի հյուսիսը, սակայն Թուրքիայի սադրանքը հանգեցրել է խաղաղ բնակչության դժգոհությանը: Թուրքիան էլ ընդունում է դժգոհ փախստականներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահին կոչ է արել երկրում ժողովրդավարական բարեփոխումներ սկսել կամ էլ հրաժարական տալ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Ավելի վաղ հունիսի 9-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան ՄԱԿ Անվտանգության խորհուրդ են ներկայացրելՍիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, որը դատապարտում է ընդդիմության բողոքի ակցիաների 'անգութ' ճնշումը:
Իսկ երեկ Իրանը հասկացնել տվեց, որ Սիրիան Իրանի համար 'կարմիր գիծ է' համարվում, որը չի կարելի անցնել:

No comments: