Tert.am. 14-6-2011- Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցը պատմական իրադարձություն է։ Ինչպես հաղորդում է վրացական GHN գործակալությունը, այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։«Կարելի է ասել, որ սա պատմական այց է և շարունակությունը այն պատմական հարաբերությունների, որոնք դարերի ընթացքում գոյություն են ունեցել երկու ժողովուրդների միջև. այդ ավանդական հարաբերությունները շարունակվում են նաև այսօր»,- նախագահ Սաակաշվիլիի դիրքորոշումն արտահայտել է նրա մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 10-ից վեցօրյա այցով գտնվում է Վրաստանում, այժմ նա Ջավախքում է։ Վերջին հարյուր տարվա ընթացքում սա հայոց կաթողիկոսի առաջին այցն է Ջավախք։ Երեկ նա պատարագ է մատուցել Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այսօր նախատեսվում է նրա այցը Ախալքալաք։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment