Monday, June 6, 2011

Էռնեստ Վարդանյանն ազատ է արձակվել

Panorama.am. 6-6-2011- Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական այցի վերադարձին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է ստացել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված և 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար:
Ռուսաց պատրիարքի միջնորդության հիման վրա հայազգի լրագրողը մայիսի 6-ին ազատ է արձակվել:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին` եղբայրական զորակցության և գործադրված միջնորդական ջանքերի համար:

No comments: