«Այսօր Սերժ Սարգսյանը չունի մարդասպանի եւ չգիտեմ ինչի կլիչկա: Համաշխարհային ընկալմամբ, այսօր նա երկխոսության մեջ է ընդդիմության հետ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ոչ: Եւ եթե մինչեւ Կազանի հանդիպումը Սերժ Սարգսյանը կարող էր իր ձայնը մինչեւ 10 դիցիբլ բարձրացնել, ապա այժմ կարող է բարձրացնել մինչեւ 20 դիցիբլ: Եւ սա ՀԱԿ-ի, ինչպես նաեւ իր շնորհիվ»,-հայտարարեց Բագրատյանը, հավելելով, որ ղարաբաղյան հարցում «բանը-բանից անցնում է»:
Եւ թեեւ Բագրատյանը չի տիրապետում բանակցային գործընթացի մանրամասներին, սակայն համոզված է, որ խնդրի շուրջ դժվար իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար: «Ինձ հասած տեղեկությամբ, պատրաստվում է փաստաթուղթ զիջման մասին, ոչ թե փոխզիջման: Սա շատ վտանգավոր է: Իշխանությունները մեզ հետ չեն կիսել այդ փաստաթղթի էությունը: Ես չեմ համարձակվում ասել, բայց մտքովս մի միտք անցավ, որ գուցե Սերժ Սարգսյանն էլ չգիտի, թե ինչ թղթի մասին է խոսքը, գուցե արդեն ոչինչ այդ մասին չեն ասում ո’չ նրան, ո’չ էլ Ալիեւին»,-նկատեց ՀՀ նախկին վարչապետը:
Նա դեմ է ԼՂ հարցում միակողմանի զիջումներին եւ կարծում է, որ առանց որեւէ բան ստանալու չի կարելի որեւէ զիջողական քայլ կատարել:
«Եթե մենք մի քայլ կատարենք, ապա դրան կհաջորդի հաջորդ քայլը եւ դա կդառնա անվերջ»,-նկատեց Բագրատյանը: Նա նաեւ հավելեց, որ ՀՀ նախագահին ՀԱԿ-ի կողմից տրված «ֆորան» դրական նշանակություն կարող է ունենալ եւ նա կարող է իրեն առաջարկված փաստաթուղթը մերժել, ասելով, որ դրան Հայաստանի ժողովուրդը համաձայն չէ:
Սա մի երեւույթ է, որն, ըստ նախկին վարչապետի, տեղի է ունենալու առաջին անգամ, որն անելու հնարավորություն նույնիսկ Քոչարյանը չի ունեցել:
«Եթե ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին տված չլիներ այդ ֆորան, փաստաթուղթը մերժելու դեպքում նրան կասեին` քո ժողովուրդը կանգնած է Մատենադարանի մոտ, դու ժողովրդի անունից մի’ խոսիր»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ այս հնարավորությունից Սերժ Սարգսայնը պետք է օգտվի առավելագույնս: Իսկ թե ինչ կանի ՀԱԿ-ը, եթե ՀՀ նախագահը չօգտվի իրեն տրված շանսից, ապա այդ ժամանակ ՀԱԿ-ը, Բագրատյանի խոսքով, կքննարկի իր անելիքները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment