-Բայց Հայաստանը ղարաբաղյան հակամարտություն ունի։
- Եվ ի՞նչ։ Հենց ղարաբաղյան հակամարտության հետ ոչ մի առնչություն չունի ՀԱՊԿ–ը, քանի որ ՀԱՊԿ–ը ԱՊՀ–ի արտաքին սահմանների պաշտպանության պայմանագիր է։ Դա հստակ է։ Այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ոչինչ չի փոխում, Ադրբեջանը ԱՊՀ անդամ է։ ՀԱՊԿ–ը իր կանոնադրության համաձայն ղարաբաղյան հակամարտության հետ ոչ մի կապ չունի։ Դա շատ տարածված մոլորություն է, որի մասին նույնիսկ մասնագետները, չգիտես ինչու, չգիտեն։ Եթե հանկարծ պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավորված չէ պաշտպանել Հայաստանին։ Շատերը կարծում են, որ պարտավորված է, սակայն դա մոլորություն է։
–Իսկ Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության ապահովման երաշխիքային համակարգի մաս չէ՞։
– 100%-ով։ Դուք մոռանում եք հոգեբանական պահը։ Ռուսական բազան Հայաստանում Թուրքիայի համար միջամտության խոչընդոտ է, անկախ նրանից՝ այդ ռազմաբազան կմիջամտի հակամարտությանը Հայաստանի կողմից, թե ոչ։ Բազայի գոյության փաստն արդեն շատ բան է ասում Թուրքիային։
–Բազայի վարձակալության երկարաձգումը ճի՞շտ էր։
– Այո, Իհարկե։
–Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում շատերը դժգոհ էին այդ ռազմաբազայից, քանի որ այն բյուջեին օգուտ չի բերում և ավելի շուտ նյարդայնացնող հանգամանք է, քան անվտանգության երաշխիք։
–Նման խոսակցություններ եղել են։ Սակայն որքանո՞վ են դրանք հիմնավորված։ Այո, հնարավոր էր այդ պայմանագիրն ավելի ձեռնտու պայմաններով ստորագրել։ Հասկանում եմ՝ որտեղից են այդ խոսակցությունները։ Մանասի համար Ղրղըզստանը գումար է ստանում, իսկ մենք՝ ոչ։ Ամերիկացիները ավելի հարուստ են և ավելի շատ էլ վճարում են։ Ռուսաստանը դեռ ի վիճակի չէ վճարել։ Ամեն դեպքում բազան օգուտ է բերում, օրինակ, աշխատատեղեր։
Իրանի հետ սահմանը ռազմավարական առումով Հայաստանի համար ավելի կարևոր է, քան Ղարաբաղը. Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանը Սյունիքը Արցախի հետ փոխանակելու հնարավորության մասին խոսակցություններին, ասել է.
- «Սյունիքի մասին ոչ ոք երբեք ոչինչ չի խոսել։ Եղել է այդպիսի տարբերակ, և կա համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ նախատեսվում էր տարածքների փոխանակություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ղարաբաղը պետք է միանար Հայաստանին, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանին Մեղրիի միջանցքով։ Դա ոչ ոք չի հորինել։ Բայց ես երբեք այդպիսի որոշման չէի գնա, քանի որ այդ դեպքում մենք զրկվում ենք Իրանի հետ սահմանից, իսկ այն Հայաստանի համար ռազմավարական առումով նունիսկ ավելի կարևոր է, քան Ղարաբաղը»։
ՀՀ առաջին նախագահը ցավով նշել է, որ հայկական կողմը շատ բան է կորցրել վերջին 13 տարիների ընթացքում. «Դա պարզապես կորցրած ժամանակ չէ, ոչ միայն Հայաստանի զարգացման կորցրած հնարավորություններ, ոչ միայն հավերժ հեռացած մարդիկ։ Այն, ինչ կարելի էր անել 13 տարվա ընթացքում, փորձում են հիմա անել, բայց հսկայական կորուստների գնով»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment