Դովիլյան հայտարարությունից հետո, ըստ փորձագետի, Ադրբեջանն առավել զուսպ է դարձել։ «Նվազել է դիպուկահարների ակտիվությունը սահմաններում, այո, կրակում են, բայց զոհեր չկան։ Սա հայկական կողմի ադեկվատ պատասխանի և ընդհանուր խաղաղասիրական՝ ուժի չկիրառման ձգտումով էր պայմանավորված»,- նկատեց փորձագետը։
Գագիկ Հարությունյանն ասաց, որ եթե հայկական կողմը զիջի ազատագրված տարածքները, ապա կլինի շատ ավելի խոցելի վիճակում և պարտադրված՝ գնալ նոր զիջումների։ «Այսօր մենք ունենք լավ դիրքեր՝ մենք այսօր բարձունքում ենք, իսկ իրենք՝ հարթավայրում, և այդ դիրքերը զիջելն Ադրբեջանի ներկայիս ռազմատենչ դիրքորոշման դեպքում առնվազն միամտություն է, նրանք շուտով կսկեն պնդել, որ նաև Սյունիքն է իրենցը, Երևանը և այլն։ Մենք կզիջենք տարածքներ, բայց կունենանք նույն ռազմատենչ հարևանը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Արցախի՝
Ադրբեջանի կազմում լինելը ոչ թե քաղաքական անհարմարություն է, ինչպես ընկալում են այլ տերություններ, այլ՝ լինել-չլինելու հարց։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս անգամ նախագահների հանդիպումից առաջ հուզումն առավել մեծ է, փորձագետը դա բացատրեց աշխարհաքաղաքական անկայունությամբ և «որ բոլոր երեք նախագահներն էլ եկող տարի ընտրական խնդիրներ ունեն»։ «Եվ եթե այս անկայունությունը անհանգստացնում է մեծ երկրներին, ապա Թուրքիան փորձում է մաքսիմալ այն օգտագործել իր նեոօսմանական նկրտումներն իրականացնելու համար»,- նշեց փորձագետը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment