Wednesday, June 29, 2011

Մահմուդ Աբաս. Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել այսօր

News.am. 29-6-2011- «Մենք ցանկանում ենք, որ ղարաբաղյան խնդիրը, փախստականների խնդիրը լուծվի: Մենք ավելորդ ոչինչ չենք պահանջում միջազգային օրենքներից: Մենք ընդհանուր խնդիրներ ունենք: Մենք ցանկանում ենք, որ դրանք կարգավորվեն: Ուզում ենք, որ այդ հողերում խաղաղություն հաստատվի, որ աշխարհի ժողովուրդները ապրեն խաղաղության հանգստության մեջ»: Այդ մասին հայտարարել է Պաղեստինյան պետության ղեկավար Մահմուդ Աբբասը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո, հայտնում է SalamNews-ը:
«Վերջին շրջանում մենք հետեւել ենք Կազանի հանդիպմանը: Հետեւել ենք Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներին այդ խնդրի լուշման հարցում: Եւ մենք ասում ենք, որ ավելի լավ է լուծել խնդիրն այսօր, քան վաղը: Քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի վաղը»,- նշել է Աբբասը:

No comments: