Wednesday, June 29, 2011

Մ. Ահմադինեժադի հետագա գործունեությունը կախված է ԻԻՀ Մեջլիսի կամքից

Panorama.am. 29-6-2011- ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին այսօր հայտարարել է, որ երկրի նախագահ Մ. Ահմադինեժադի գործունեությանն անվստահություն հայտնելու Մեջլիսի պատրաստակամությունը պայմանավորված է այն խորհրդարանականների գործողություններով, որոնք որոշակի հետևողականություն են դրսևորում այդ հարցում:
Այս մասին հաղորդում է «IRIB» իրանական գործակալությունը:
Անդրադառնալով երկրում պետական կառավարման իսլամական սկզբունքներից շեղված քաղաքական ուժերի գործունեությանը՝ Ա. Լարիջանին նշել է, որ ԻԻՀ Մեջլիսն ընդունում է այն իսլամը, որը չի օտարվել իր հիմքերից և համապատասխանում է երկրի գերագույն առաջնորդի և մյուս բարձրաստիճան պետական գործիչների պատկերացումներին:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի նախագահը նման հայտարարություններ է հնչեցրել Սպահանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

No comments: