Thursday, June 16, 2011

Ահմադինեժադը «ոչ երկիմաստ» ասել է Մեդվեդեւին. Իրանը ատոմային ծրագրեր չունի

News.am. 15-6-2011- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ասել է, թե Մահմուդ Ահմադինեժադը հավաստիացրել է Մոսկվային ատոմային զենք ստեղծելու ծրագրերի բացակայության մեջ:
«Իրանի նախագահը ոչ երկիմաստ հայտարարել է, թե իր երկիրը մտադիր չէ ատոմային զինանոց ունենալ»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով, Ահմադինեժադը նաեւ հայտարարել է միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
Նշենք, որ հանդիպումը կայացել է Համագործակցության Շանհայյան կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում:

No comments: