Monday, June 20, 2011

ՀՀ-ում Իրանի դեսպան. Թեհրանում կայանալիք համաժողովի հրավերն ուղարկվել էր ՀՀ Նախագահին, բայց կմասնակցի Արթուր Բաղդասարյանը

ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 25-26-ը կմասնակցի Թեհրանում կայանալիք Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովին:
Իրանի դեսպանը նշել է, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հատուկ բանագնաց Մոհամմադ Ռեզա Շեյբանիի միջոցով վերոնշյալ համաժողովին մասնակցելու հրավերը հանձնել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման պատճառով Հայաստանի Նախագահը չի կարող մասնակցել:
Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ երեկ Հայաստանի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաև՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:

No comments: