
Փորձագետների կարծիքով` այն քիչ է տարբերվելու ներկայիս ստատուս-քվոյից: Այս կապակցությամբ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ Կազանում նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանը հատուկ քարոզչություն է սկսել և աղավաղում է ԼՂ տարածքում խաղաղարար ուժերի տեղակայման խնդիրը: «Խաղաղարարները կարող են տարածաշրջան մտնել միայն մեկ դեպքում` եթե Ադրբեջանի և Արցախի միջև խաղաղության պայմանագիր կնքվի և բոլոր հարցերը լուծում գտնեն: Երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, այն ժամանակ էլ հնարավոր կլինի հստակեցնել Ադրբեջանի և Արցախի սահմանները»,-ասել է Դ. Բաբայանը:
No comments:
Post a Comment