Thursday, June 23, 2011

Թուրքերն աշխարհում բոլորից քիչ են պատրաստ օգնել դիմացինին

HayNews.am. 23-6-2011- Ամերիկյան Wall Street Journal թերթում հրապարակվել է GfK հետազոտական կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունը, որով հայտնի են դարձել աշխարհում ամենաշատ և ամենաքիչ ողորմություն տվող ազգերը:
18 երկրներում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենաքիչ ողորմություն տալիս են թուրքերը: Թուրքիայի բնակիչների միայն 9 տոկոսն է պատրաստ օգնել կարիքավորին: Համեմատության համար Հոլանդիայում այդ ցուցանիշը հավասար է 77 տոկոսի:
Ուսումնասիրությանը մասնակցած մարդկանց մեծ մասը նշել է, որ ողորմություն է տալիս կրոնական դրդապատճառներից ելնելով:
Ուսումնասիրությունն անցկացվել է շուրջ 18 հազար մարդկանց շրջանում:

No comments: