Sunday, June 5, 2011

Հայ-թուրքական բարեկամության արձանի փոխարեն` պանրի «հուշակոթող

HayNews.am. 4-6-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից «այլանդակ» որակված հուշարձանի փոխարեն, որը նույն Էրդողանի ցանկությամբ ապամոնտաժվեց, կկառուցվի ոչ ավել, ոչ պակաս պանրի «հուշակոթող»: Այս մասին փոխանցում է CNNTurk-ը:
Կարսի քաղաքապետարանը որոշել է հայ-թուրքական բարեկամությանը նիրված «Մարդկության» հուշարձանը փոխարինել 1,5 մ բարձրություն ունեցող պանրի և 3,3 մ բարձրություն ունեցող մեղրի արձաններով: Արձանի նախագծերի մրցույթ է հայտարարվել:
«Պանրի և մեղրի արձանները մեր քաղաք այցելողներին ցույց կտան, թե որքան հայտնի են դրանք մեզ մոտ»,-նշել է Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը:
Հիշեցնենք, որ հունվարին Կարս կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը կիսակառույց «Մարդկության հուշարձանն» անվանել էր «այլանդակ» և կարգադրել էր ապամոնտաժել այն: Էրդողանի կարգադրությունը կյանքի էր կոչել Կարսի քաղաքային խորհուրդը, որը որոշել էր ապամոնտաժել Կարսի հին հայկական թաղամասում գտնվող հսկայական հուշարձանը, որի կառուցումը սկսվել էր 2006 թվականին, սակայն դադարեցվել քաղաքապետի փոփոխությունից հետո:
Կարսի քաղաքային խորհրդի որոշումից հետո հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը դատարանում բողոքարկել էր այն, սակայն ապարդյուն:

No comments: