Wednesday, June 15, 2011

Մեդվեդեւը զանգահարել է Էրդողանին

News.am. 14-6-2011- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունիսի 14-ին հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ շնորհավորել նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուակցությանը` հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ: «Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը եւ Թուրքիայի վարչապետը բարձր են գնահատել հայ-թուրքական բազմապլան համագործակցությանը եւ համոզմունք են հայտնել, որ համատեղ ուժերով կպահպանվի այդ հարաբերությունների դինամիկան եւ արդյունավետությունը, եւ այն կծառայի երկու երկրների ժողովուրդների բարեկեցությանն ու միջազգային ու տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,-հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների 50,3 տոկոսն ու 326 մանդատ ունի Մեջլիսում:

No comments: