News.am. 14-6-2011- Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ:ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին, որոնց մասին տեղեկություններ է ներկայացրել ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օդանավակայանը հանդիսանում է մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն օբյեկտներից մեկը, եւ նրա շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է իրականացվեն անթերի ձեւով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment