Wednesday, June 29, 2011

Վլադիմիր Զախարով. ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին

Panorama.am. 28-6-2011- ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին: Այս մասին, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված կազանյան եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Վերջինիս կարծիքով, առանց բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության` խոսել ինչ-որ առաջընթացի մասին ուղղակի իրատեսական չէ:
«Այս հարցը երկար ժամանակ կախված է օդում և չի լուծվում, իսկ առանց Ղարաբաղի մասնակցության խաղաղության մասին խոսել ուղղակի անհնար է»,- նշեց Վ. Զախարովը:
Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ևս փաստեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի արձանագրման գլախավոր գրավական բանացություններին ԼՂՀ մասնակցություն է:

No comments: