Անդամները Թուրքիայի քուրդ քաղաքացիներն են
«ԱԶԳ», 30-06-2011 - Հունիսի 28-ին Անկարայում շարունակվել է 31 քուրդ գործչի դատավարությունը: Այս գործիչներից 7-ը մեղադրվում են «Վտարանդի քրդական խորհրդարան» ստեղծելու եւ «Քրդստանի ազգային կոնգրեսին» անդամակցելու մեջ, նրանք կալանված են: Իսկ մյուսները գտնվում են արտասահմանում: Ամբաստանյալների դատապաշտպաններից Ալաթաշը, ինչպես նախորդ օրը նշել էր «Դունյա Բուլթենի» կայքէջը, պատճառաբանելով, թե իր պաշտպանյալներից երկուսի տարիքը 75-ից բարձր է, նրանք ցանկանում են Թուրքիա վերադառնալ, պահանջել է նրանց նկատմամբ կալանքիՙ որպես խափանման, միջոց թեկուզ հեռակա կարգով, կիրառումը վերացնել: Իսկ մյուս դատապաշտպան Արսլանը հիմք ընդունելով մեղադրականում «Վտարանդի քրդական խորհրդարանի» եւ «Քրդստանի ազգային կոնգրեսի» առնչությամբ օգտագործվող «այսպես կոչված» բառակապակցությունը, պաշտպանյալների գործը կարճելու պահանջ է ներկայացրել դատարանին:
Դատապաշտպանների պահանջները մերժվել են, իսկ դատավոր Թուրքելին հայտարարել է, որ դատարանը այս խորհրդարանի եւ կոնգրեսի առնչությամբ դիմել է Ազգային հետախուզական կազմակերպություն, ինչպես նաեւ անվտանգության գլխավոր գերատեսչության հետախուզության վարչություն եւ սպառիչ պատասխան է ստացել: Այն բանից հետո, երբ դատապաշտպանները ցանկացել են այդ պատասխանն ուսումնասիրել, ապա նոր հայտարարություն անել, դատական նիստը հետաձգվել է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment