Thursday, June 30, 2011

Եթե Իրանը միջուկային զենք ունենա, Սաուդյան Արաբիան կհետեւի նրա օրինակին

News.am. 30-6-2011- Սաուդյան Արաբիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են Մերձավոր Արեւելքում «միջուկային պատերազմի» հնարավորությանը եւ սպառնացել սկսել միջուկային զենքի մշակման աշխատանքներն այն դեպքում, եթե Իրանն ունենա այդպիսի զենք:
ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայազն Թուրկի ալ Ֆեյսալն այդ մասին զգուշացրել է ՆԱՏՕ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների: Նա ասել է, որ նման զենքի գոյությունը «Սաուդյան Արաբիային կստիպի այնպիսի քաղաքականություն վարել, որը կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների», գրում է Gazeta.ru-ն:
«Մենք չենք կարող ապրել այնպիսի իրավիճակում, երբ Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, մենք`ոչ»,-ասել է մեկ այլ արաբ պաշտոնյա:
«Եթե Իրանը մշակի միջուկային զենք, ինչն անթույլատրելի կլինի մեզ համար, մենք ստիպված կլինենք հետեւել նրա օրինակին»,-ընդգծել է նա:

No comments: