Tert.am. 29-6-2011- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա։ Այս մասին տեղեկացնում է SalamNews կայքը։
Փարիզում Մամեդյարովը հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային նախագծերը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը և այլ հարցեր։
Չի բացառվում Մամեդյարովի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։
Չի բացառվում Մամեդյարովի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment