Նշենք, որ ցորենի շուկայում ամենախոշոր մասնաբաժին ունի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Փայտանյութի ներկրման բիզնեսը, ըստ տարաբնույթ լուրերի, վերահսկվում է բանակի գեներալներից մեկը:
Հրայր Հովնանյանը պատմեց նաեւ, թե ինչպես իր սփյուռքահայ ոսկերիչ ընկերներից մեկին համոզել է գալ Հայաստան եւ բիզնես սկսել, սակայն հազիվ էր նա սկսել խանութի շինարարությունը, երբ տարաբնույթ տեսուչներ անընդհատ այցելել են եւ խանգարել; Արդյունքում` գործարարը կիսատ է թողել շինարարությունը եւ հեռացել Հայաստանից:
Վ. Հովնանյանը դժգոհեց նաեւ աշխատանքային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններից, ինչի հետեւանքով գործատուները ստիպված են վերակնքել աշխատանքային պայմանագրերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment