-Պարոն Յունուսով, Կազանի եռակողմ հանդիպումը դարձավ 9-րդը ներկայիս ձևաչափով: Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել պաշտոնական Մոսկվայի երկարաժամկետ հետաքրքությունը` իբրև միջնորդ:
-Հակամարտության սկզբից Ռուսաստանը միշտ էլ միջնորդի դերում ակտիվություն է ցուցաբերել: Թեև [Մոսկվան-խմբ.] հակամարտության բռնկման մեջ էլ զգալի դեր խաղաց: Այդ իսկ պատճառով շատերը, հատկապես Ադրբեջանում, Ռուսաստանին նույնիսկ համարում են հակամարտության կողմ: Երբեմն Ռուսաստանի միջնորդությունը եղել է թույլ, երբեմն` շատ ուժեղ: Սակայն Ռոսաստանը միշտ ներկա է լինելու տարածաշրջանում, ինչպես նաև իր ակտիվ մասնակցությունը կբերի բանակցային գործընթացին: Եթե որոնենք ավելի կոնկրետ պատճառներ, ապա դրանք երկուսն են: Առաջին հերթին, պիտի խոսենք գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական դերի մասին: Դժվար է ասել, թե ինչպես կվարվեր իր տեղում Վլադիմիր Պուտինը, սակայն որ Մեդվեդևը ձգտում է ինչ-որ բան անել, ակնհայտ է: Այդ ակտիվությունը կարող է նաև անձնական շարժառիթներ ունենալ` հաշվի առնելով Ռուսաստանում ընտրությունների մոտեցող ժամկետը: Դա կարելի է նկատել նույնիսկ Մեդվեդևի էմոցիոնալ արձագանքից` Կազանի հանդիպումից անմիջապես հետո, երբ նա ի զորու չէր թաքցնել իր խոր հիասթափությունը և նեղսրտությունը հանդիպման ձախողումից: Սակայն կա ևս մեկ պատճառ. 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը չափազանց բացասական կերպար դարձավ տարածաշրջանում: Ռուսաստանն ընկալվում էր որպես երկիր, որին հասու են միայն ուժային մեթոդներ, և որից այդ պատճառով շատերը զգուշանում էին: Եվ միջնորդի առաքելությունը պիտի փոխեր այդ կերպարը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Դրա հետ մեկտեղ էլ` պիտի ուժեղացներ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, որոնք վերջին տարիներին զգալիորեն թուլացել էին: Պատահական չէ, որ վերջին տարիներին սկսվեցին խոսակցություններ ռուսաստանյան (պաշտոնապես` ԱՊՀ) սահմանապահների վերադարձի մասին` ԱՊՀ-ի արտաքին սահմանները պաշտպանելու համար:
-Ինչպե՞ս եք գնահատում Օբամայի հեռախոսազրույցների բովանդակությունը Սարգսյանի և Ալիևի հետ: Արդյոք Սպիտակ տան ձևակերպումները Ձեզ համար նորո՞ւյթ դարձան:
-Այո, այդ զանգերի շուրջ բազում մեկնաբանություններում դրանք գնահատվում էին որպես ճնշում: Սակայն սկզբունքորեն նոր բան այդ զրույցները չէին պարունակում: Եթե դիտարկենք վերջին քսան տարիների` ամերիկյան նախագահների համանման հեռախոսազանգերը, ապա այնտեղ կտեսնենք միայն ընդհանուր խոսքեր և հակամարտության շուտափույթ հանգուցալուծման հորդորներ: Եվ դա բացատրելի է. այդպիսի հակամարտությունները չեն լուծվում ճնշման միջոցով, մենք ավելի շուտ պիտի խոսենք հիմնարար սկզբունքների ստորագրմանը համոզելու մասին, ո՛չ ավելին:
-Որքանո՞վ է ստատուս քվոն ձեռնտու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին` որպես հակամարտող երկրների վրա ազդեցության լծակ:
-Գաղտնիք չէ, որ Մինսկի խմբի երկրների վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտությանը միանշանակ չէ: Ոմանց համար այդ հակամարտությունը վաղուց կորցրել է սրությունն ու նշանակալիությունը, ոմանց համար դեռ կարևոր դեր է պահպանում: Վերաբերմունքը կախված է այն բանից, թե որքանով է տվյալ երկիրը շահագրգռված տարածաշրջանային զարգացումներով:
Եթե դիտարկենք Ֆրանսիան, ապա նրա համար հակամարտությունը կարևոր դեր չի խաղում, և նրա վերաբերմունքը բավականաչափ հարթ է և հանգիստ:
ԱՄՆ-ը լուրջ շահեր ունի այս տարածաշրջանում` դա Ռուսաստանի հետ թաքնված, իսկ երբեմն նաև ակներև առճակատումն է, գումարած դրան` կոշտ հակադրությունն Իրանի հետ: Եվ իհարկե, վերջին տեղում չէ էներգետիկ գործոնը: Ամերիկացիներին անհրաժեշտ է խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս, ցանկալի է` պրոամերիկյան կամ, վատագույնս, պրոարևմտյան դիրքորոշմամբ: Սակայն ԱՄՆ-ի համար մեծ հաշվով կարևոր չէ, ինչպես և ում օգտին է լուծվելու Ղարաբաղի հարցը: Գլխավորը պատերազմի չվերսկսվելն է, քանի որ դա կարող է մեծ հարված հասցնել նավթային ընկերությունների շահերին և ԱՄՆ-ի տարածաշրջանային դիրքին:
Ռուսաստանն այլ մոտեցում ունի: Այնտեղ հասկանում են, որ Վրաստանի մասին երկար ժամանակով պետք է մոռանալ: Ճիշտ է, Աբխազիան և Հարավային Օսիան փաստացի դարձել են ռուսական տարածքներ, սակայն այդ նույն հանգամանքը կաշկանդել է Ռուսաստանի հնարավորությունները Հարավային Կովկասի այդ մասում և հատկապես Վրաստանի հետ հարաբերություններում: Մնացել է Ադրբեջանը, որը շարունակ կամուկացի մեջ է պրոռուսական և պրոարևմտյան դիրքորոշումների միջև, և Հայաստանը, որը ֆորմալ առումով կարծես թե «հարազատ է» Ռուսաստանին, սակայն չկա 100%-անոց երաշխիք, որ նա այդպիսին էլ կմնա, հատկապես ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Հայաստանի հասարակությունում կա երկյուղ` կապված Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությոնների հետ, և Գյումրիի ռուսական ռազմաբազան հանդիսանում է այդ երկրների քաղաքականությունների դեմ պաշտպանության միջոց: Եթե ղարաբաղյան հարցը լուծվի, դա միանգամից կբարելավի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ: Եվ ժամանակի ընթացքում եթե չվերացնի, ապա շատ առումներով կմեղմի հայերի վերաբերմունքը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Բայց ահա այդ դեպքում վաղ թե ուշ կարծարծվի Ռուսաստանի ռազմական բազայի ապագայի հարցը. հայերի համար դրա նշանակությունը մեծապես կնվազի, եթե ուղղակիորեն չվերանա: Դրանից անդին, Ռուսաստանը, ուժից բացի, չունի ուրիշ ոչ մի արժեք կամ հնարավորություն, որը կհրապուրեր տարածաշրջանի երկրներին: Իսկ արևմտյան արժեքներն այդ գրավչությունն ունեն, և վաղ թե ուշ հայ հասարակության մեջ կսկսվի վերակողմնորոշում դեպի Արևմուտք, հատկապես գալիք սերնդի մեջ: Ուստի, Ռուսաստանի համար ղարաբաղյան հարցը գերազանց հնարավորություն է ճնշում գործադրել, այն էլ` երկու կողմերի վրա: Պարզ ասած` ղարաբաղյան հարցը ինչ-որ չափով «բռնցքամարտի տանձիկ» է Ռուսաստանի համար` Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Հենց այդ պատճառով Ռուսաստանը ջանում է համոզել թեþ հայերին, թեþ ադրբեջանցիներին, որ նրանք չհեռանան իրենից, և այդ դեպքում Ռուսաստանն իբր կաջակցի հարցի լուծմանը հօգուտ իրենց: Արդյունքում և՛ հայկական, և՛ ադրբեջանական հասարակության մեջ պատրանք կա, որ ռուսաստանամետ քաղաքականություն դրսևորելի, հնարավոր է հարցը լուծել իր օգտին:
-Որքանո՞վ Ղարաբաղի շուրջ արվող հայտարարությունները կարող են շեղել հասարակական ուշադրությունը սոցիալական հարցերից: Ըստ Ձեզ՝ ե՞րբ այդ մեխանիզմն իրեն կսպառի:
-Հայաստանի վերջին տարիների սոցիալական հարցումները վկայում են, որ ղարաբաղյան հարցը կարևորությամբ երրորդն է` կոռուպցիայից և տնտեսական հարցերից հետո: Ադրբեջանում ղարաբաղյան հարցն առաջին տեղում է: Սակայն դրանից չի հետևում, որ հայերը մոռացել են ղարաբաղյան հարցը, կամ էլ որ նրանց համար այն պակաս արդիական է, քան ադրբեջանցիների: Դրանից հետևում է այն, որ հայերի համար ղարաբաղյան հարցն արդեն լուծված է, և այն պարզապես դե ֆակտո կարգավիճակից պետք է տեղափոխել դե յուրե կարգավիճակի: Սակայն պատերազմի վերսկսման կամ Ղարաբաղի շուրջ այս կամ այն բախումների դեպքում հայերի ուշադրությունն ակնթարթորեն կսևեռվի այդ հարցին: Ադրբեջանցիների մոտ իրավիճակն այլ է: Նրանք պարտված կողմ են, և օրինաչափ է նրանց մեջ ռևանշիստական տրամադրությունների աճը, հատկապես բանակցային գործընթացի շարունակական ձախողումների ֆոնին: Միաժամանակ, թե՚ հայերի, թե՚ ադրբեջանցիների մոտ, կրկին ըստ սոցհարցումների, սոցիալական խնդիրները նույնն են: Սակայն առանցքային կարևորությունը, միևնույն է, Ղարաբաղի հարցին է պատկանում: Եվ որպեսզի այդպես չլինի, պետք է այդ հարցը լուծել: Այդ դեպքում երկու հասարակությունները կսկսեն լուծել սոցիալական խնդիրներ: Սակայն քանի դեռ այդ հարցը մնում է, այն մշտապես կշեղի ուշադրությունը սոցիալական խնդիրներից:
-Նպատակահարմա՞ր է արդյոք Ադրբեջանի կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը, եթե կողմերից որևէ մեկի` բանակցային գործընթացից միակողմանի դուրս գալն այս պահին ռեալ չի թվում:
-Հարցը մեծապես վերացական է, քանզի չեմ կարծում, որ եթե Ադրբեջանի տեղում լիներ, օրինակ, Հայաստանը, նա նույն կերպ չէր վարվի: Դրանից բացի՝ իրոք առկա է թյուրըմբռնում: Որովհետև վերջին տասը տարիներին Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կայուն կերպով մնում են ընդհանուր ծախսերի 12-13%-ի սահմաններում: Այլ կերպ ասած՝ սխալ է մեկուսացնել ռազմական ծախսերը երկրի ընդհանուր բյուջեից: Ավելին՝ եթե իրավիճակը դիտարկենք այլ տեսանկյունով, ապա, ինչպես ֆիքսել էր իր զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբը, Ադրբեջանը ռազմական կարիքների համար ծախսում է ՀՆԱ-ի շատ ավելի փոքր մասը, քան Հայաստանը: Հայաստանի ռազմական ծախսերը վերջին տարիներին կայունապես կազմում են ՀՆԱ-ի 6,5-6,8%-ը, և այդ ցուցանիշով Հայաստանը գտնվում է աշխարհի երկրների առաջին տասնյակում: Ադրբեջանն էլ վերջին տարիներին գրավում է 61-63-րդ տեղերը` ծախսելով ՀՆԱ-ի միայն 2,5-2,6%-ը: Այլ բան է, որ Ադրբեջանն ունի հսկայական առավելություն Հայաստանի համեմատ` նավթադոլարների աճող ներհոսքը, որն էլ թույլ է տալիս Ադրբեջանին առանց լուրջ մտահոգությունների և տնտեսության համար զգալի լարվածության՝ մեծ ծախսեր անել: Հայաստանն այդ շռայլությունը չունի: Ինչո՞ւ է Ադրբեջանը գնում դրան: Արդյոք այդ քայլը նպատակահարմա՞ր է: Անկեղծ լինենք. բանակցային գործընթացը դոփում է տեղում, կողմերն իրար չեն վստահում և օգտագործում են ճնշման համար բոլոր միջոցները: Ադրբեջանի համար այդպիսի միջոցներից մեկը սպառազինությունների մրցավազքն է, որտեղ նա ներքաշել է նաև Հայաստանին: Ադրբեջանի հաշվարկը պարզ է` վաղ թե ուշ այդ մրցավազքը կազդի Հայաստանի տնտեսության վրա և կհանգեցնի պաշտոնական Երևանի բանակցային դիրքի փոփոխմանը, կստիպի թողնել այն կոշտ դիրքը, որը դրսևորվում է այսօր: Քաղաքականության մեջ տեղ չկա մարդասիրությանն ու անձնուրացությանը, կա միայն չոր հաշվարկ: Իհարկե, երկու կողմերն էլ կշահեին, եթե հակամարտությունը լուծվեր, և նրանք զբաղվեին, այն էլ միասին, իրենց երկրների մեծաթիվ սոցիալական ու տնտեսական հարցերի լուծմամբ և ծախսեին միջոցներն ավելի արդյունավետ ու կառուցողական կերպով: Սակայն առայժմ դա լոկ երազանք է: Իսկ իրողությունն այլ է: Ավաղ…
Արամ Գարեգինյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment