«Դիանա Մարկոսյանին օդակայանում կալանավորել են պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները»,-ասել է նախարարության ներկայացուցիչը:
Մարկոսյանն Ադրբեջան է ժամանել այսօր, սակայն նա չի ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվությունը:
«Երկու շաբաթ առաջ գործակալությունը պաշտոնապես դիմել է ԱԳՆ-ին, որպեսզի ռեպորտաժ պատրաստի Ադրբեջանի մասին: Նախարարության ղեկավարությունն ուսումնասիրել է դիմումն ու դրական պատասխան է տվել, բայց այն պայմանով, որ ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը փոխարինվի գործակալության այլ աշխատակցով»,-ընդգծել են ԱԳՆ-ում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է նաև, որ երկիրը Հայաստանի հետ պատերազմի մեջ է, և Բաքվում ծագումով հայ լրագրողի հայտնվելը նրա անվգանգության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանը չի թույլատրել երկիր մուտք գործել «Էխո մոսկվի» ռադիոկայանի խմբագիր Սերգեյ Բունտմանին, քանի որ նա ժամանակին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment