Friday, June 24, 2011

Շատ ավելի երկար փուլ

The Foreign Policy կայքում անդրադարձ կա Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավորման ռազմական տարբերակը կապելով նավթի գների հետ, այն առումով, որ պատերազմի դեպքում նավթի գները կաճեն, հեղինակը գրում է, որ հաշվի առնելով նախորդ պատերազմը, Ադրբեջանը այս անգամ էլ կպարտվի:
Հեղինակը նշում է, որ զրուցել է դիվանագետների հետ, ովքեր ասել են, թե ամենայն հավանականությամբ վաղվա բանակցության ընթացքում կողմերը նախնական համաձայնության կգան, որի արդյունքում կսկսի բանակցությունների մի շատ ավելի երկար փուլ:


No comments: