Այսպիսով՝ Թուրքիայում հունիսի 12-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 43 մլն 914 հազար 948 ընտրող։ 973 հազար 185 քվե անվավեր է ճանաչվել։ Տոկոսային արտահայտությամբ՝ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 83,16 տոկոսը։
Խորհրդարան մտած կուսակցությունների ստացած ձայները.
«Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցություն-21 մլն 320 հազար 207 կամ 49,8 տոկոս
«Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցություն-11 մլն 122 հազար 420 կամ 25,98 տոկոս
«Ազգայնական շարժում» (MHP) կուսակցություն-5 մլն 575 հազար 10 կամ 13,02 տոկոս
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրված անկախ թեկնածուները եւս մտել են խորհրդարան։
Նրանք ընտրական բարձր՝ 10 տոկոս շեմի պատճառով մասնակցել են անկախ թեկնածուներով, իսկ արդեն խորհրդարանում կկազմեն կուսակցական խմբակցություն։
Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կունենա 327 պատգամավոր(նախորդում՝ 341), «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 135 (նախորդում՝ 112), «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 53 (նախորդում՝ 71) եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 35 (նախորդում՝ 21)։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment