Tuesday, June 14, 2011

Վիրահայոց թեմին կշնորհվի իրավաբանական կարգավիճակ

Tert.am. 14-6-2011- Վիրահայոց թեմին առաջիկայում կշնորհվի իրավաբանական կարգավիճակ, ինչպես և Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, իսկ հաջորդ փուլում կքննարկվի եկեղեցիների վերադարձման խնդիրը: Այս մասին ասել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Թբիլիսիում Համայն Վրաստանի Պատրիարքի կողմից տրված պաշտոնական ընդունելության ժամանակ՝ ներկայացնելով հունիսի 10-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում հստակեցվել են խնդիրների լուծման ուղիները։
«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում երբևէ որևէ խոչընդոտ չի եղել և չկա վրաց համայնքի գրանցման համար: Վրաստանի նախագահը նաև վստահեցրեց մեզ, որ անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն Վրաստանի մշակութային ժառանգության մաս հանդիսացող հայկական եկեղեցիների պահպանության և փլուզված եկեղեցու վերականգնման համար»,- ասել է Գարեգին Երկրորդը:

No comments: