Tuesday, June 14, 2011

Ադրբեջանի փախստականների գծով պետկոմիտեի նախագահը կղզի է գնում Հունաստանում

Panorama.am. 14-6-2011- Ըստ ամերիկյան «The Wall Street Iournal»-ի, Հունաստանը վաճառքի է հանել 75 հազար անշարժ գույք, որի մեջ նաև` Էգեյան ծովում գտնվող մի քանի փոքր կղզիներ: Ամերիկյան հանդեսը հայտնում է, որ Հունաստանի կառավարությունն այդ քայլին դիմել է երկրի պետական պարտքը մարելու նպատակով` հույս ունենալով, որ այդ վաճառքից կարող է մինչև 30 մլրդ եվրո եկամուտ ստանալ:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ այս լուրը ուրախացրել է Ադրբեջանի միլիարդատեր օլիգարխ պաշտոնյաներին` հատկապես որ վերջիններս ամեն միջոց ձեռնարկում են կոռուպցիայի և թալանի միջոցով ձեռք բերած իրենց գումարները արտերկիր դուրս բերելու և ապահով տեղում ներդնելու համար:
Հղում անելով «Սավաշ» թերթին` «Ենի Մուսավաթը» հայտնում է, որ հունական կղզիներից մեկի համար գնորդ է գտնվել, որը Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն է:

«Ալի Հասանովը Հունաստանում մի քանի անշարժ գույք գնելու ուղղությամբ արդեն քայլեր է կատարել: «Սավաշ»-ին այդ մասին տեղեկացրած աղբյուրն ասել է, որ Հասանովը Հունաստան է ուղարկել իր մերձավորին` գույք ձեռք բերելու հետ կապված բանակցություններ անցկացնելու: Շրջանառվող լուրերի համաձայն, Ալի Հասանովը նպատակադրվել է ձեռք բերել Միկոնոս կղզին», -գրում է «Ենի Մուսավաթը»:

No comments: