Thursday, June 30, 2011

Ռիչարդ Կիրակոսյան. Կազանը վերջին հնարավորությունն էր

«Լրագիր» 30-6-2011- Փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Կազանի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հնարավորությունն էր՝ լուծել ղարաբաղյան հարցը։
Ըստ նրա, երեւում է, Մինսկի խմբի ձեւաչափը պետք է փոփոխության ենթարկվի։ ԵՄ-ն ջանքեր է գործադրում աջակցել Մինսկի խմբին՝ միաժամանակ չգրավելով նրա տեղը։ Ամեն դեպքում, ԵՄ որոշ ներկայացուցիչներ ցանկանում են փոխարինել Մինսկի խմբի որոշ ներկայացուցիչների՝ հատկապես ֆրանսիացի համանախագահին։ Եվրոպայում որոշ կողմեր մտածում են նաեւ բանակցային գործընթացում ներգրավել նաեւ ԼՂՀ-ն։ Այս առումով բանավեճեր են ընթանում, սակայն վերջնական արդյունք դեռեւս չկա,- ասել է նա։
Ռիչարդ Կիրակոսյանն ասել է նաեւ, որ Ադրբեջանը լավ է հասկանում, որ որքան էլ վերջին տարիներին ավելացնում է սեփական սպառազինության ծախսերը, միեւնույն է, պատերազմ սկսելու դեպքում պարտություն է կրելու։ Վտանգն իրականում պատահական պատերազմի հավանականության մեջ է, ճիշտ այնպիսի պատահական պատերազմի, որը սխալ հաշվարկների պատճառով տեղի ունեցավ 2008-ին՝ Հարավային Օսիայում, ասել է նա։
Ըստ նրա, Ադրբեջանի պարագայում դիվանագիտական պատերազմն աստիճանաբար վերափոխվում է պատերազմի դիվանագիտության։ Ադրբեջանը չի հասկանում, որ տանուլ է տվել պատերազմը եւ մեկընդմիշտ կորցրել Ղարաբաղը։ Սա հոգեբանական խնդիր է, որի հետեւանքով Ադրբեջանն իրեն մտցրել է սենյակի անկյունը՝ պահանջելով ամեն ինչ եւ միանգամից։

No comments: