Sunday, June 5, 2011

Հայկական ծագմամբ Թուրքիայի գլխավոր քեմալիստին` հայերենով շնորհակալական խոսքեր

HayNews.am. 5-6-2011- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ խոշոր հանրահավաք է հրավիրել Ստամբուլում, որին, ըստ թուրքական լրատվամիջոցների, մասնակցել են նաև հայկական համայնքի ներկայացուցիչնեչը:
Մասնավորապես, թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ, հանրահավաքի ժամանակ աչքի է ընկել հայերենով գրված մի պաստառ, որում շնորհակալական խոսքեր են ուղղված Քըլըչդարօղլուի հասցեին: Որպես պաստառի հեղինակներ նշվում են ԺՀԿ-ի` Ստամբուլի Կղզիների տարածքային ճյուղի անդամները:
Նշենք, որ Քըլըչդարօղլուին Թուրքիայում «մեղադրում» են հայկական ծագման մեջ:Այս թեմայով անգամ լույս է տեսել մի գիրք, որը կոչվում է «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը»: Գիրքը տարածվել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, ինչից հետո Քըլըչդարօղլուն կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու մեղադրանք էր ներկայացրել դատարան` ընդդեմ գրքի հեղինակ Սուլեյման Եշիլյուրթի:

Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակողմյան ընդդիմադիր կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին, Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը:
2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո երկրորդ ուժն է՝ ընդհանուր 550 պատգամավորական մանդատներից իր տրամադրության տակ ունենալով 101-ը:

No comments: