Sunday, June 5, 2011

Խոշոր փլուզում է գրանցվել Երեւան-Քաջարան-Մեղրի ճանապարհին. փլուզումը շարունակվում է. ճանապարհը փակ է

News.am. 5-6-2011- Հորդառատ անձրեւների հետեւանքով խոշոր փլուզում է տեղի ունեցել Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 365-րդ կմ-ում եւ այս պահին ճանապարհը փակ է:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է Կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ներկա պահին ճանապարհաշինարարները փորձում են ժամանակավոր ճանապարհ բացել Մեղրի գետի ափի երկայնքովմ, քանի որ փլուզումը դեռ շարունակվում է:
Մինչ այդ խորհուրդ է տրվում վարորդներին երթեւեկել այլընտրանքային Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհով:

No comments: