Wednesday, June 22, 2011

Իմ մայրը հայ չէ, սակայն կարող էր լինել. թուրք կուսակցապետի պատասխանը հայ լրագրողին

«Առավոտ»-ում կարդում ենք. «Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երկրորդ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըքչդարօղլուն հիշատակեց, թե իրեն մեղադրում էին, որ մայրը՝ տիկին Յամուշը, հայ է. «Իսկ ես ի պատասխան միայն ասում էի, որ շատ եմ սիրում մորս»: «Առավոտի» թղթակցի ճշտմանը՝«Հասկանալի է, որ սիրում եք Ձեր մայրիկին, բայց այնուամենայնիվ՝ նա հա՞յ է», պրն. Քըլըքչդարօղլուն արձագանքեց այսպես. «Ոչ, բայց դա խնդիր չէ՝ նա կարող էր լինել»:

No comments: