Wednesday, June 1, 2011

The New York Times. Իրավիճակը Ղարաբաղում «դանդաղ, բայց հետեւողականորեն վտանգավոր զարգացում է ստանում»

News.am. 1-6-2011- Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը «դանդաղ, բայց հետեւողականորեն վտանգավոր զարգացում է ստանում», գրում է The New York Times-ն իր խմբագրականում` որը մեջբերում է Inopressa-ն:
Նախորդ տարի ԵԱՀԿ միջնորդությամբ ընթացող բանակցությունները ձախողվեցին եւ երկու կողմերն էլ հզորացնում են իրենց զինված ուժերը:
«Լարումն ուժեղանում է եւ պատերազմ սկսելու սպառնալիքներն այնքան են միացել բանակցություններին, որ դժվար է պարզել, թե որտեղ է ավարտվում մեկը եւ սկսվում մյուսը»,- գրում է թերթը:
«Սառեցված հակամարտությունները» ԽՍՀՄ ժառանգության ամենամեծ գլխացավանքներից են, պնդում է թերթը: 2008-ին Վրաստանում տեղի ունեցած պատերազմը հիշեցում է, թե որքան արագ եւ սարսափել կերպով այդ հակամարտությունները կարող են «ապասառեցվել»:

ԼՂ-ում դա տեղի չի ունենում, մասնավորապես, այն պատճառով, որ երկու կողմն էլ պատերազմելու խթաններ չունի: «Հայաստանը վերահսկում է տարածքները եւ շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, իսկ Ադրբեջանը հատուկ հնարավորություններ չի տեսնում իրավիճակն իր օգտին փոփոխելու համար: Ադրբեջանը հեշտությամբ կարող է նեղել հայկական ուժերին, բայց Ռուսաստանն էլ կարող է իր բանակն ուղարկել տարածաշրջանային իր դաշնակից Հայաստանին օգնության, ինչպես վարվել է Հարավային Օսեթիայում»,- ասվում է հոդվածում:

No comments: