Monday, June 20, 2011

PKK-ն զինադադարի համար 2 պայման է առաջադրել

News.am. 20-6-2011- Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի եւ փաստաբանների հանդիպումից հետո PKK-ի ղեկավար կազմը հայտարարել է այն պայմանները, որի կատարման դեպքում իրենք կերկարաձգեն զինադադարը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ PKK-ի քաղաքացիական կառույց համարվող KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) հայտարարության մեջ նշվել է, որ երկարաժամկետ զինադադար ապահովելու համար Թուրքիայի նորընտիր խորհրդարանը պետք է քրդական հարցի ժողովրդավարական կարգավարման համար կոչով դիմի Աբդուլլահ Օջալանին եւ ապահովի համապատասխան մթնոլորտ՝ խնդրի կարգավորման համար։
Հայտարարության մեջ երկրոդ պայմանն այն է, որ Թուրքիայի կառավարությունը՝ վարչապետի կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ քրդական հարցի կարգավորման ուղղությամբ պետք է երկխոսություն սկսի՝ խաղաղության եւ հաշտեցման հիմքերի վրա։
Նշենք, որ PKK-ն միակողմանի զինադադար էր հայտարարել մինչեւ հունիսի 15-ը։ Այդ ժամկետը կապված էր Թուրքիայում հունիս 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։

No comments: