Կազմակերպության ներկայացուցիչ Մարի-Լոուրենս Սեպեդյենի խոսքով` զամբյուղում ընդգրկվել է շուրջ 200 անուն ապրանք ու ծառայություն: Քանի որ հետազոտությունն իրականացվում է հիմնականում զբոսաշրջիկների եւ օտարերկրացիների համար, զամբյուղում հաշվարկված են ոչ միայն սնունդը, հագուստը, տրանսպորտի ծախսը, զվարճանքի համար անհրաժեշտ գումարը, այլեւ ամենակարեւորը` կացարանի վարձակալության գինը:
«Մերսեր»-ի տվյալներով` Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը Բաքուն է, որտեղ ապրելն ավելի թանկ է, քան Ամստերդամում, Մադրիդում ու Տորոնտոյում: Տարածաշրջանի ամենաէժան քաղաքը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, Թբիլիսին է:
No comments:
Post a Comment