Wednesday, July 20, 2011

«Amnesty International»-ը դատապարտում է Թուրքիայի կառավարության ծավալած գործողությունները

Panorama.am. 19-7-2011-Amnesty International կազմակերպության պաշտոնական կայքի փոխանցմամբ` Թուրքիայում նոր թափ են առնում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը:
Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայի կառավարության որոշումը` վերակառուցման նպատակով Ստամբուլում ապրող տասնյակ բնակիչների տեղահանման վերաբերյալ:
«Սա մարդու իրավունքների ոտնահարում է: Պետք է հետաքննություն սկսել պետական պաշտոնյաների գործունեության վերաբերյալ, քանի որ վերջիններս սկսել են բռնանալ բնակիչների կամքին»,- այս մասին հայտարարել է Թուրքիայում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հետազոտող Անդրյու Գարդները:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև հայտարարել է, որ բնակիչները քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել են ահաբեկումների ու ստորացումների: Որոշ դեպքերում բնակիչները ստիպված են եղել ստորագրել վտարման ծանուցագրերը` առանց այն կարդալու:

No comments: