Wednesday, July 20, 2011

Երեւանը Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել

Հայաստանը Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ձեւաչափով հաջորդ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին երեկ հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Նման հրավեր Հայաստանը չի ստացել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել էր, որ չի բացառում, որ Հայաստանը կարող է միանալ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաների եռակողմ հանդիպումներին:
«Ապագայում կարող է քննարկվել հայկական կողմի մասնակցության հարցը»,- SalamNews-ին տված հարցազրույցում ասել էր Իրանի դեսպանը:
Նշենք, որ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաները հուլիսի 16-ին հանդիպում են անցկացրել Իրանի Ուրմիա քաղաքում, որի արդյունքում ընդունել են 9 կետանոց Ուրմիայի հռչակագիրը: Հռչակագրում անդրադարձ է եղել տնտեսական զարգացմանը, տուրիզմի ոլորտում կապերի ընդլայնմանը, գիտությանն ու մշակույթին, տարածաշրջանային եւ միջազգային կառույցներում համագործակցությանը, հակամարտությունները տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքներով կարգավորելու, ինչպես նաեւ այլ ոլորտներում եռակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Որոշում է կայացվել հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել հոկտեմբերին` Նախիջեւանում:

No comments: