Tuesday, July 5, 2011

Իրական քաղաքական գործընթացները կսկսվեն աշնանը. Ալեքսանդր Իսկանդարյան

Tert.am. 4-7-2011- Ներքաղաքական կյանքում գործընթացներն ակնհայտորեն սառչում են և իրական քաղաքական գործընթացները կսկսվեն աշնանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ այդ ժամանակ ընդդիմությունը կփորձի թեժացնել հանրահավաքային պայքարը, ավելի արմատական կդառնա քաղաքական ուժերի հռետորաբանությունը։
Ինչ վերաբերում է իշխանություն–ընդդիմություն երկխոսության գործընթացին՝ Կովկասի ինստիտուտի տնօրենը կարծիք հայտնեց, որ որքան էլ այդ երկխոսությունը կայանա, միևույն է, ամեն ինչ հարթ չի լինի, որովհետև կողմերը չեն դադարի «հակառակորդներ լինել»։
Իսկանդարյանի կարծիքով՝ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը մոնոլիտ չեն, և երկու թևում էլ կան ներքին խնդիրներ։ «Երկու կողմում էլ պայքարում են քաղաքական ազդեցությունը, առաջիկա իշխանությունը և պաշտոնները կիսելու համար»,– ասաց նա։

No comments: