Tuesday, July 5, 2011

Թուրքիայի ռազմաարդյունաբերությունը նախագծում է մոդեռնիզացված հետևակային հրացան

Panorama.am. 4-7-2011- Թուրքիայի ռազմաարդյունաբերությունը ձեռնամուխ է եղել հետևակային հրացանի ազգային մոդեռնիզացված տարբերակի արտադրությանը: Ըստ թուրքական «Sabah» (Սաբահ) օրաթերթի` ավելի քան երեքուկես տարի թուրք ինժեներները նախագծում են այդ զինատեսակի նախատիպը: Ծրագրված է առաջիկա 4 ամիսների ընթացքում թողարկել հետևակային հրացանի 50, իսկ մինչև 2012-ի հուլիսը 200 նախատիպ:
Հիշյալ խմբաքանակը բաժանվելու է զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին փորձնական օգտագործման շրջան անցնելու համար: Այժմ փորձաշրջան է անցնում նախատիպերի երեք տարբերակ, որոնցից միայն մեկը կընտրվի սերիական արտադրության համար: Թուրքիայում նախագծված հետևակային արդիականացված հրացանն առանց պահունակի (տարողությունը` 20 փամփումշտ) կշռում է 4.3, տրամաչափը 7.62մմ է, մեկ րոպեում ընդունակ է արձակել 650 կրակահերթ:

No comments: