Tert.am. 19-7-2011- Կիպրոսի ժողովուրդը չպետք է օգտագործի թուրքական էլեկտրաէներգիա։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, հայտարարել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդը։
Անդրադառնալով իշխանությունների՝ կղզու թուրքական հատվածից էլեկտրաէներգիա գնելու որոշմանը՝ Խրիսոստոմոս Երկրորդն ասել է, որ դա ուղղակի անթույլատրելի է։
«Ես թուրքական էլեկտրաէներգիայի փոխարեն կնախընտրեի լամպը»,– ասել է արքեպիսկոպոս Խրիսոստոմոսը։
Նշենք, որ օրեր առաջ Կիպրոսի Եվանգելոս Ֆլորակիս ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շարքից դուրս է եկել կղզու էլեկտրակայաններից մեկը, որը երկրում առաջացրել է էներգետիկ ճգնաժամ։

No comments:
Post a Comment