Tuesday, July 19, 2011

ԼՂ կարգավորման հարցում Դավութօղլուն փորձելու է հեշտացնել Մեդվեդևի խնդիրը. Zerkalo

Tert.am. 19-7-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առաջիկայում պատրաստվում է այցելել Բաքու։ Այս մասին գրում է ադրբեջանական Zerkalo թերթը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ։
Ադրբեջանական պարբերականը նշում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցի ընթացքում փորձելու է դինամիկա հաղորդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Արևմուտքը փորձում է օգտագործել Անկարայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունը, որպեսզի Բաքուն որդեգրի մաքսիմալ փոխզիջումային դիրքորոշում։ Ինչպես հայտնի դարձավ թուրքական դիվանագիտական աղբյուրներից, առաջիկայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն չծրագրված աշխատանքային այցով ժամանելու է Ադրբեջան։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կփորձի մաքսիմալ հեշտացնել խաղաղ բանակցություններում բեկում ապահովելու Դմիտրի Մեդվեդևի խնդիրը, եթե միայն պայմանավորվածություն ձեռք բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հերթական բարձր մակարդակի եռակողմ հանդիպում անցկացնելու մասին»,– գրում է Zerkalo–ն։

No comments: