Tuesday, July 19, 2011

ԱՄՆ նախագահի թեկնածու. Եթե ես ընտրվեմ ԱՄՆ նախագահ, ապա կհարձակվեմ Իրանի վրա

Panorama.am. 19-7-2011- «Եթե ես ստանձնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատարությունը, այսինքն` ընտրվեմ ԱՄՆ նախագահ, ապա Իրանի վրա ռազմական հարձակում կգործեմ»:
Այդ մասին, իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ, «Նյու Յորք Թայմզ» պարբերականին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Հերման Քեյնը:
Ըստ տեղեկատվության` Հերման Քեյնն Իրանի վերաբերյալ իր ռազմավարությունը բաժանել է երկու` «A» և «B» հատվածների: «A» ռազմավարությունը, դա Իրանի հետ բանակցություններն են, այսինքն` բավարար չափով տեղեկատվության համալիր ծրագրի մշակում, այնուհետ անցում «B» ռազմավարությանը` ռազմական հարձակմանը»:
Հիշեցնենք, որ օրերս իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Աբուլղասեմ Ֆորութանը «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի ԶՈւ գերագույն հրամանատարության հրամանի դեպքում ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրետանային համալիրը պատրաստ կանգնած կլինի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների առջև, որոնք գտնվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի նշանառության տիրույթում և ԻՀՊԿ-ն այնքան կարողություն ունի, որ ինչպես իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքին հարվածեց, նույն ճագատագրին կարժանացնի նաև ԱՄՆ-ին:
Հիշեցնենք, որ օրերս ԻՀՊԿ կողմից անցկացրած զորավարժության շրջանակներում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարեց, թե Ամերիկան հոգ է տարել Իրանի նկատմամբ և իր ռազմակայանները տեղակայել է Իրանից ընդամենը 600-700 կմ հեռավորության վրա, և 2000 կմ հեռահարություն ունեցող իրանական հրթիռները կարող են հարվածել ամերիկյան բոլոր նշանակետերին:

No comments: