Tuesday, July 19, 2011

Իրանում ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգեր են ստեղծվում

Tert.am. 19-7-2011- Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգերի մոնտաժումը սկսելու մասին, տեղեկացնում է Associated Press-ը։
Երկրի փոխարտգործնախարար Ռամին Մեհմանփարաստի պնդմամբ, տեղադրվող սարքավորումները թույլ կտան զգալիորեն արագացնել ուրանի հարստացման գործընթացը մինչ միջուկային վառելիք փուլը։
Թեհրանում նշում են ,որ հարստացված ուրանը կիրառվելու է բժշկական հետազոտական, ինչպես նաև Բուշերի ատոմակայանում, որպես վառելիք օգտագործելու նպատակով։
Իրանի իշխանությունները հերքում են միջուկային զենքի ստեղծման մեղադրանքները։

No comments: