Օրինագիծը Թուրքիային կոչ է անում հարգել քրիստոնյա քաղաքացիների իրավունքները: Ռայսը նշում է, որ Թուրքիայում քրիստոնյաների իրավունքների պարբերական ոտնահարումները նկատելի են ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսի, այլ նաեւ գործադիր իշխանության համար: Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտը երեք տարի անընդմեջ զեկույց է հրապարակում, որտեղ նշվում են Թուրքիայում կրոնական ազատությունների հետ կապված սահմանափակումները:
Ռայսի օրինագծում բացակայում է «ցեղասպանություն» բառը, սակայն նշվում, որ հայերը եւ այլ քրիստոնյաներ ենթարկվել են զանգվածային սպանությունների էւ էթնիկ զտումների: Այդ մասին ասվում է Ամերիկայի հայկական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կոմիտեն կոչ է անում ամերիկյան բոլոր քրիստոնյա համայնքներին զանգահարել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին եւ կոչ անել, որ նրանք քվեարկեն օրինագծի օգտին: Այդ մասին հայտնում է religions.am կայքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment