Tuesday, July 19, 2011

Թեհրանը ցանկանում է կազմակերպել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպում

HayNews.am.19-7-2011- Իրանն առաջիկայում պատրաստվում է հանդիպում կազմակերպել այդ երկրի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
«Կողմերի պատրաստակամության դեպքում պաշտոնական Թեհրանը պատրաստ է նմանատիպ հանդիպում կազմակերպել»,-նշել են Բաքվում Իրանի դեսպանատանը:
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը, հավելում է «Ռեգնումը»:

No comments: