Thursday, July 28, 2011

Թուրքիան զորքեր է կենտրոնացնում Իրանի հետ սահմանին

Tert.am. 28-7-2011- Թուրքիայի Զինված ուժերը հատուկջոկատայիններ են տեղակայել Իրանի հետ սահմանին։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, թուրքական զորամիավորումների ակտիվությունը կապված է րանական բանակի կողմից PJAK–ի (Քրդստանի ազատ կյանք կուսակցություն – PKK-ի իրանյան թևը) դեմ իրականացվող անդրսահմանային գործողության հետ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի զինված ուժերին պատկանող 20 տանկ հատել էին սահմանն ու մտել Իրան։ Իսկ ավելի վաղ Իրանի տարածք էին մտել 300 թուրք զինվորներ։

No comments: